10:10 | 23.02.18 | Նորություններ | exclusive 10749

Հայաստանի թվային միջավայրը կմերձենա ԵՄ թվային միասնական շուկայի հետ

Հայաստան-ԵՄ գործընկերության առաջնահերթությունների իրագործման մասին փաստաթղթում կան դրույթներ Հայաստանի թվային տնտեսության մասին:

Փետրվարի 21-ին Բրյուսելում Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ստորագրել են Հայաստան-ԵՄ գործընկերության առաջնահերթությունների իրագործման մասին փաստաթուղթը։

Դրանում, մասնավորապես, ասվում է, որ «թվային տնտեսության խթանումը, ներառյալ Հայաստանի թվային միջավայրի մերձեցումը ԵՄ թվային միասնական շուկայի հետ, կարեւոր կլինի Հայաստանի տնտեսության եւ հասարակության արդիականացման համար»:

Հայաստան-ԵՄ գործընկերության առաջնահերթությունների իրագործման փաստաթղթի մասին առավել մանրամասն կարդացեք այստեղ: