09:33 | 21.02.18 | Նորություններ | 17677

    Սիսայդ Ստարտափ Սամիթ Գոան պետական աջակցություն կստանա

    2018 թվականի  մարտի 6-ից 11-ը կայանալիք Սիսայդ Ստարտափ Սամիթ Գոան պետական աջակցություն կստանա:

    Առաջին անգամ սամիթը կազմակերպվել է Հայաստանում 2016 թվականին:

    2017 թվականին ունեցած հաջողությունից հետո միջոցառումն անցավ միջազգային մակարդակի՝ առաջին անգամ կազմակերպելով սամիթը 2018-ի փետրվարի 8-12 Ռաս Ալ Խայմայում (Արաբական Միացյալ Էմիրություններ):


    Սամիթը ստացել էր կառավարական աջակցություն եւ կազմակերպվել էր Ռաս Ալ Խեյմայի շեյխ Սաուդ Բին  Սաքր Ալ Քասիմի բարձր հովանու ներքո:

    Սիսայդ Ստարտափ Սամիթ Հնդկաստանը նույնպես ձեռք է բերել  կառավարական աջակցություն եւ կիրականացվի տեղական կառավարման մարմինների օգնությամբ:

    Ավելի քան 150 ստարտափեր հնարավորություն կստանա մասնակցելու աշխարհի տարբեր կողմերից հրավիրված դասախոսների դասախոսություններին, campfire զրույցներին, հաջողակ բիզնեսմենների վարպետության դասերին: Ստարտափերները կմասնակցեն մրցույթների՝ կախված իրենց ստարտափի  գործունեության ոլորտից եւ զարգացման աստիճանից:

    Սամիթին կմասնակցեն  բիզնես առաջնորդներ ամբողջ Հնդկաստանից, կստեղծվի նոր հարթակ համագործակցության համար: Կազմակերպիչները նախատեսում են ունենալ շուրջ 800.000 ԱՄՆ դոլար ներդրումային պայմանավորվածություն եւ 50.000 ԱՄՆ դոլար մրցանակային ֆոնդ: