11:16 | 15.02.18 | Armenia Startup Academy-ի շրջանավարտները | exclusive 37794

Armenia Startup Academy-ի շրջանավարտները՝ inOne

Հայաստանի ամերիկյան համալսարանում փետրվարի 3-ին կայացել է Armenia Startup Academy-ի աքսելերացիոն առաջին շրջանի ստարտափների դեմո օրը, որի շրջանակում իրենց նախագծերն են ներկայացրել 11 թիմ:

Itel.am-ն առանձին շարքով ներկայացնում է Armenia Startup Academy-ի առաջին շրջանավարտներին:

inOne

inOne հավելվածը հնարավորություն է տալիս դատարկել դրամապանակը զեղչի եւ կուտակային քարտերից եւ տեղափոխել դրանք օգտատիրոջ սմարթֆոն։

Ստարտափի հիմնադիրների խոսքով՝ inOne-ը նմանատիպ պրոդուկտներից առանձնանում է իր՝ բոլորը մեկում կոնցեպտով։

«Հավելվածը կօգնի օգտատիրոջը լուծել ամենատարածված խնդիրներից մեկը՝ երբ հասնում ես խանութի դրամարկղ եւ բացահայտում, որ կորցնում ես զեղչից օգտվելու քո հնարավորությունը, որովհետեւ քարտդ մոռացել ես: inOne-ի ստեղծած հարթակում օգտատերը կարող է փնտրել ապրանքատեսակ եւ հեշտությամբ գտնել բոլոր բրենդերի առաջարկները՝ միանգամից մեկ էջում»,- նշել են ստարտափում:

inOne-ի թիրախում են բոլոր այն օգտատերերը, որոնք հոգնել են պլաստիկ քարտերից եւ ունեն սմարթֆոն:

Թիմը նախատեսում է առաջիկա տարում համագործակցել հայաստանյան բոլոր հնարավոր բրենդների հետ, ինչպես նաեւ նախապատրաստվել մեծ շուկա դուրս գալուն:

«Դիմեք եւ մեծացնենք մեր էկո համակարգը, բացի նրանից, որ դուք ձեռք կբերեք ձեզ շատ օգտակար գիտելիքներ, նաեւ մաս կկազմեք այն մեծ թիմի, որ կոչվում է ստարտափ էկոհամակարգ»,- ծրագրին դիմել պատրաստվող ստարտափներին խորհուրդ է տվել inOne-ի թիմը:

Armenia Startup Academy-ն Catalyst հիմնադրամի նախաձեռնություններից է։ Այն իրականացվում է Եվրոպական միության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ) կողմից համաֆինանսավորվող եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագրի շրջանակում։ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագիրը Եվրոպական Միություն  EU4Business եւ EU4Innovation նախաձեռնությունների մաս է:

Նարինե Դանեղյան