16:02 | 08.02.18 | Նորություններ | 22004

Beeline-ը եւ «Զիգզագ»-ը համատեղ ծրագիր են սկսել

Beeline-ը՝ «Զիգզագ» ընկերության հետ համատեղ, հայտարարում է սմարթֆոնների վաճառքի գործընկերային ծրագրի մեկնարկի մասին։

Ծրագրի շրջանակում հաճախորդները կկարողանան տարաժամկետ վճարման պայմանով գնել 30 000 դրամից սկսած արժողությամբ ցանկացած սմարթֆոն «Զիգզագ Անտենա» վաճառասրահներում։

Տարաժամկետ վաճառքի պայմաններով հաճախորդը վճարում է սմարթֆոնի արժեքը՝ 12, 18 կամ 24 ամսվա ընթացքում։ Տոկոսների եւ հավելավճարների փոխարեն հաճախորդը վճարում է միայն այն սակագնային պլանի համար, որին միացել է։ Միանալ կարելի է շուկայում գործող «Սմարթ» սակագնային պլաններից մեկին, որոնց ամսավճարները տատանվում են 1500-ից մինչեւ 7500 դրամի սահմաններում։

«Այս նախագիծը մենք իրականացնում ենք «Կա-Կա-Չկա» սկզբունքով՝ հեռախոս կա, կապ կա, հավելավճար չկա։ Սա շատ շահավետ եւ արդիական առաջարկ է շուկայում։ Հաճախորդը վճարում է միայն իր հեռախոսի եւ կապի համար, եւ ոչ մի «թաքնված» վճարներ։ Սա համահունչ է նրան, որ Beeline-ի հետ ամեն բան պարզ է եւ հարմար»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Մենք կարեւորում ենք հեռահաղորդակցության օպերատորների հետ համագործակցությունը՝ հաճախորդների համար ավելի հարմար եւ հետաքրքիր առաջարկներ ներկայացնելու նպատակով: Նախագիծը սկսում ենք պիլոտային ռեժիմում՝ «Զիգզագ Անտենա» մոբայլ եւ IT սարքավորումների մասնագիտացված վաճառասրահներում: Հաճախորդների հավանությունը ստանալուց հետո մենք կընդլայնենք նախագիծը «Զիգզագ»-ի բոլոր վաճառասրահներում»,- նշել է «Զիգզագ» ընկերության կոմերցիոն տնօրեն Արթուր Գրիգորյանը։