10:53 | 23.01.18 | Նորություններ | 10917

Րաֆֆի Գրիգորյան. Սոցհարթակները պետք է ավելի թափանցիկ լինեն

ԱՄՆ դեմոկրատական կուսակցության ազգային հանձնաժողովի գլխավոր տեխնոլոգիական տնօրեն (CTO) Րաֆֆի Գրիգորյանն անցած տարեվերջին հարցազրույց էր տվել MIT Technology Review պարբերականին:
 
Itel.am-ն առանձնացրել է որոշ ուշագրավ մտքեր նախկինում Uber ընկերության Առաջատար տեխնոլոգիաների կենտրոնի ինժեներական գծով տնօրենի եւ Twitter-ի փոխնախագահի պաշտոնները զբաղեցրած Րաֆֆի Գրիգորյանի հարցազրույցից:

Սիլիկոնյան հովտից քաղաքականություն մուտք գործելու մասին

Նախագահական ընտրություններից հետո ես զգացի, որ աշխարհը փոխված է եւ, որ ինձ պետք է իմ վայր, որտեղ կարող եմ գիտելիքներս կիրառել, որպեսզի տեսնեմ՝ կկարողանա՞մ արդյոք փոփոխության հասնել:

Անվտանգության բարելավման մասին

Անվտանգությունը սպառազինությունների մրցավազք է: Մենք թիրախ ենք, նույնպիսի թիրախ, ինչպես բազմազգ կորպորացիաների մեծ մասը, բայց չունենք մեծ ընկերության բյուջե: Մեր բոլոր ծառայությունները, ինչպես օրինակ էլփոստը, հիմա տեղափոխվել է ամպային ենթակառուցվածք, որը տրամադրվում է Microsoft-ի եւ Google-ի պես ընկերությունների կողմից:

Նաեւ կենտրոնացած ենք մշակութային փոփոխությունների վրա: Իրականում մենք ինքներս ներքին ֆիշինգ ենք երբեմն իրականացնում եւ մեր ներսում գտնում այն թիմերին, որոնք ունեն վատագույն պաշտպանություն:

Արհեստական բանականության մասին

Մենք պետք է այսօր սկսենք երկարաժամկետ եւ իրական քննարկումներ յուրաքանչյուր ամերիկացու հետ՝ հասնելու 2020թ. նախագահական ընտրություններին: Սա նշանակում է ձեռք բերել ավելի խոր ճանաչում այն խնդիրների մասին, որոնք հետաքրքրում են մարդկանց: Կարծում եմ՝ արհեստական բանականությունը եւ մեքենայական ուսուցումը կօգնեն մեզ ավելի լավ հասկանալ սեգմենտային լսարանները այն սանդղակի վրա, որը չի իրականացվել անցյալում՝ նույնիսկ աշխարհի շատ խոշոր ընկերությունների կողմից:

Դեզինֆորմացիան եւ սոցցանցերի պայքարը

Չեմ կարծում, որ Twitter-ը կամ Facebook-ը այստեղ բավարար գործ են անում: Սա իսկապես շատ մեծ խնդիր է: Կենտրոնում են այնպիսի հարցեր, ինչպես ֆեյք, առեւանգված եւ տրոլլինգ անող հաշիվները: Հիմա դրսից բավական շատ հետազոտողներ կան, որոնք անում են բավական հետաքրքիր աշխատանք՝ փորձելու եւ նույնականացնելու այն բոտերին, որոնք ֆեյք նորություններ են տարածում:

Օնլայն քաղաքական գովազդի մասին

Սոցիալական հարթակները պետք է ավելի մեծ թափանցիկություն ապահովեն: Նրանք պետք է ակնառու դարձնեն, թե ով է վճարում քաղաքական օնլայն գովազդի համար, եւ թե ինչքան է ծախսվում: Սա բազմաթիվ հարցեր կլուծեր, սակայն պետք է լինի նաեւ օնլայն քաղաքական գովազդի որոշ պաշտոնական կարգավորում:

Itel.am-ի հարցազրույցը Րաֆֆի Գրիգորյանի հետ կարող եք կարդալ այստեղ: