16:56 | 18.12.17 | Նորություններ | 22216

«Ռոստելեկոմ»-ն ամանորյա ակցիա է գործարկել

Ամանորի նախօրեին՝ «Ռոստելեկոմ»-ն ակցիա է գործարկել:

Ակցիայի շրջանակում ընկերության բաժանորդներին հնարավորություն կընձեռվի դիտելու սիրված ամանորյա ֆիլմերն ու բազմաժանր հեռուստաալիքները, օգտվելու գերարագ ինտերնետ հասանելիությունից՝ առանց տարիֆային սահմանափակումների։

Ամանորյա ակցիայի շնորհիվ ընկերության բոլոր գործող եւ նոր բաժանորդները, անկախ իրենց սակագնային պլանից, դեկտեմբերի 15-ից մինչեւ հունվարի 15-ը ներառյալ կստանան՝

-    Ինտերնետի՝ մինչեւ 100 Մբ/վ արագություն,
-    Ավելի քան 165 հեռուստաալիքների տոնական ծրագրերն ու հաղորդումները՝ Սմարթ հեռուստատեսության ծառայության միջոցով,
-    Ամանորյա ֆիլմեր եւ մուտֆիլմեր՝ սիմվոլիկ 1 դրամ սակագնով։

«Տոներին ընդառաջ՝ մարդիկ միշտ սպասում են հրաշքների, եւ մենք այդ զգացողությունը ցանկանում ենք փոխանցել մեր յուրաքանչյուր բաժանորդի՝ նվիրելով մեկ ամիս շարունակ ամանորյա ֆիլմեր, ինչպես նաեւ սիրելի բազմաժանր հեռուստաալիքների հաղորդումները դիտելու, գերարագ ինտերնետից մինչեւ 100 Մբ/վ արագությամբ օգտվելու հնարավորություն»,- նշել է «Ռոստելեկոմ»  Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։