15:27 | 18.12.17 | Նորություններ | 23350

ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է ներցանցային րոպեները վերածել մեգաբայթերի

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ այժմ «Viva» կանխավճարային եւ հետվճարային սակագնային պլանների բաժանորդները (բացառությամբ «Viva 1500» կանխավճարային սակագնային պլանի բաժանորդների) կարող են իրենց սակագնային պլանով տրամադրվող ներցանցային րոպեները դարձնել մեգաբայթեր (1 րոպեն = 1 ՄԲ):

Փոխանակման համար անհրաժեշտ է ուղարկել *888*րոպեների թիվը# հրահանգը: Այսպես, ուղարկելով *888*1000#՝ բաժանորդը ստանում է 1000 ՄԲ ինտերնետ:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներկայացրած հերթական նոր առաջարկն ամանորյա նվեր է «Viva» սակագնային պլանի մեր բաժանորդներին: Փոխանակելով չօգտագործված ներցանցային րոպեները մեգաբայթերի հետ՝ մեր բաժանորդները կարող են ստանալ ավելի մեծ ծավալով ինտերնետ եւ տոնական օրերին ավելի շատ շփվել իրենց ընկերների եւ մտերիմների հետ: Իսկ գալիք տարվա ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից կլինեն ավելի շատ անակնկալներ», - ասել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Առաջարկը գործում է մինչեւ 2018թ. հունվարի 13-ը: Փոխանակումից հետո խոսելաժամանակի մնացորդը պետք է կազմի առնվազն 500 րոպե: Փոխանակված ՄԲ-երը  հասանելի չեն ռոումինգում: