11:08 | 15.12.17 | Նորություններ | 21467

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ բացվել է Վայրի կենդանիների փրկարար առաջին կենտրոնը

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում բացվել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոնը:

Կենտրոնն ունի նոր առաքելություն՝ իրականացնել Կարմիր գրքում գրանցված գորշ արջերի փրկության ծրագիրը։

«Վաղուց ժամանակն է, որ գիտակցենք՝ վայրի կենդանի պահելը ոչ թե զվարճանք է, այլ՝ պատասխանատվություն: Բնությունից կտրված լինելն արդեն որոշակի սթրես է կենդանիների համար: Իսկ երբ դրան ավելանում է նաեւ ոչ ճիշտ խնամքը՝ իրական վտանգ է առաջանում թե՛ կենդանու, եւ թե՛ մարդկանց համար: Կենդանի խնամելը չի սահմանափակվում սնունդ ապահովելով. կան այնպիսի հարցեր, որոնց տիրապետում են միայն մասնագետները: Գործակցության արդյունքում ստեղծված այս կենտրոնը կարեւոր նշանակություն է ունենալու նման երեւույթն իր հետեւանքներով կանխելու համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Արջերի փրկարար եւ վերականգնողական կենտրոնի կառուցումը հնարավոր է դարձել FPWC գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի, Կենդանիների փրկության միջազգային կազմակերպության (IAR), Ամստերդամի «Արտիս» թագավորական կենդանաբանական այգու եւ ՀՀ բնապահպանության նախարարության համատեղ ջանքերով։