16:11 | 08.12.17 | Նորություններ | 9525

TSD-ն ներկայացրել է պարզ լուծումներով «Արմֆոնիկ» հեռախոսը

«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» (TSD) ընկերությունը ներկայացրել է «Արմֆոնիկ» պարզ լուծումներով հեռախոսը՝ նախատեսված տան փոքրերի ու մեծահասակների համար:  

Այսօրվանից մանրածախ վաճառքում հայտնված «Արմֆոնիկ»-ի շուկայական գինը 12 հազ. դրամ է:

Հեռախոսը հնարավորություն է ընձեռում նախապես ֆիքսել 4 համարներ եւ ստեղնի մեկ հպումով զանգահարել նախընտրած համարին:

Հետնամասում տեղադրված է SOS ահազանգի կոճակ, որը հնարավոր է փոխարինել նաեւ օգտագործողի նախընտրած մինչեւ 5 հեռախոսահամարով: Հնարավորություն ունի զանգեր ընդունելու ցանկացած հեռախոսահամարից, սակայն կարող է զանգահարել միայն նախապես ֆիքսված համարներին:

Հեռախոսը համալրված է լապտերով, ռադիո ընդունիչով եւ MP3 նվագարկչով (microSD հիշողության քարտի բնիկ):

«Շնորհիվ երկարակյաց մարտկոցի ու պարզ դիզայնի՝ այն առավել հարմար է երեխաների, մեծահասակների, տեսողական (կամ հենաշարժական) խնդիրներ ունեցող մարդկանց, արշավականների եւ պարզապես հեռախոսային շփումը գնահատողների համար»,- ասված է հաղորդագրությունում: