14:42 | 08.12.17 | Նորություններ | 4617

    Վարչապետը ծանոթացել է Sevan Startup Summit-ի զարգացման հեռանկարներին

    ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում այսօր ծանոթացել է Sevan Startup Summit-ի զարգացման հեռանկարներին:

    Sevan Startup Summit 2017-ը հյուրընկալել է շուրջ 4000 մասնակիցներ եւ հյուրեր աշխարհի 23 երկրներից: Դրա ընթացքում փակված գործարքների գումարը գերազանցել է $200 հազ., իսկ մրցանակային ֆոնդը գերազանցել է նախատեսված $40 հազ-ը եւ հասել $50 հազ-ի։

    Կարեն Կարապետյանը ողջունել է միջոցառման անցկացումը եւ ընդգծել, որ կառավարությունը պատրաստ է տարբեր հարցերում կազմակերպիչներին ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն:

    2018թ. սամմիթը նախատեսում է ընդլայնել իր աշխարհագրությունը եւ մի շարք միջոցառումներ անցկացնել աշխարհի տարբեր երկրներում՝ Seaside Startup Summit անվանմամբ։