14:32 | 29.11.17 | Նորություններ | 5350
Facebook-ը հայտարարել է, որ արհեստական բանականության (ԱԲ) լուծումների միջոցով կգտնի ինքնասպանության հակված օգտատերերին եւ կաջակցի նրանց:
Վերջին մեկ տարում նոր գործիքը թեստավորվում էր եւ ներկայում հասանելի է դառնում ավելի մեծ թվով երկրներում:
Սոցցանցը ԱԲ լուծումների միջոցով սքանավորում է օգտատերերի գրառումները՝ փնտրելով նշաններ, որոնք կվկայեն սուիցիդալ մտքերի մասին: Նման վտանգ հայտնաբերելու դեպքում օգտատիրոջ ինֆորմացիան տրամադրվում է մոդերատորներին, որոնք սկսում են նրան ուղարկել հոգեկան առողջության մասին ինֆորմացիա, իսկ հրատապ դեպքերում կապ են հաստատում այն մարդկանց հետ, որոնք կարող են ուղղակիորեն օգնել տվյալ մարդուն:
Նշվում է, որ ԵՄ երկրներում գործիքը չի աշխատի՝ կապված անձնական տվյալների պաշտպանության օրենքների հետ, որոնք արգելում են ընկերություններին նման մեթոդներով հետեւել օգտատերերին:
Facebook-ը, այնուամենայնիվ, չի ներկայացնում շատ մանրամասներ, թե ինչպես է գործիքը հասկանալու, թե ով է վտանգի մեջ: Նշվում է, որ ծրագիրը հաշվի է առնում այն հաղորդագրություններն ու գրառումները, որոնց մեկնաբանություններում օգտատիրոջը հարցնում են «Ամեն ինչ լա՞վ է քեզ մոտ»: Գլխավոր դերակատարն այստեղ մարդ մոդերատորներն են, որոնք պետք է առանձին-առանձին հետազոտեն ԱԲ-ի կողմից նշված դեպքերը եւ միջոցներ ձեռնարկեն: