12:09 | 29.11.17 | Նորություններ | 19810

«Երեւակ» կրթահամալիրի սաներն այցելել են ՎիվաՍել-ՄՏՍ

ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր «բաց դռների օր» միջոցառման շրջանակում հյուրընկալել է «Երեւակ» կրթահամալիրի ավագ դպրոցի 10-րդ եւ 11-րդ դասարանների սաներին:

Աշակերտները հնարավորություն են ունեցել ծանոթանալ ՎիվաՍել-ՄՏՍ-ի պատմությանը եւ ընկերության արձանագրած հաջողություններին:

Շրջայցի ավարտին դպրոցականները հանդիպել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենի հետ: Ռալֆ Յիրիկյանը դպրոցականներին խորհուրդներ է տվել մասնագիտական կողմնորոշման եւ ընտրության գործում ու պատասխանել նրանց հարցերին:

«Ճանաչողական այսօրինակ հանդիպումները շատ կարեւոր են փորձի փոխանակման, մասնագիտության ճիշտ ընտրության եւ երիտասարդներին՝ ընկերության հաջողված օրինակով առաջնորդելու տեսանկյունից: Տարբեր ոլորտներում ընդգրկված՝ ընկերության փորձառու մասնագետների հետ շփվելու եւ նրանցից խորհուրդներ ստանալու հնարավորությունները միտված են երիտասարդների մտահորիզոնի ընդլայնմանն ու անփոխարինելի են հետագա մասնագիտական կրթության վերաբերյալ պատկերացում կազմելու հարցում»,- նշել է Ռալֆ Յիրիկյանը: