14:12 | 16.11.17 | Նորություններ | 20563
Ucom ընկերությունը շարունակում է տեխնիկապես վերազինել ու արդիականացնել առկա շարժական ցանցը, ինչպես նաեւ ընդլայնել ֆիքսված ցանցի ծածկույթը:
Վերջին մեկ ամսվա ընթացքում գործարկվել է Հրազդան քաղաքի տվյալների կենտրոնը, ինչի արդյունքում այժմ նաեւ այդ քաղաքի բնակիչների համար հասանելի են դարձել օպտիկամանրաթելային կապի միջոցով մատուցվող ֆիքսված կապի ծառայությունները, մասնավորապես՝ IP-հեռուստատեսության բազմաթիվ, բազմաժանր եւ բազմաբովանդակ հեռուստաալիքները, լայնաշերտ ինտերնետը եւ նոր սերնդի թվային հեռախոսակապը:
Հրազդանում իրականացված աշխատանքների շնորհիվ՝ բարձրացել է Հրազդանի հանգույցով անցնող (այդ հանգույցի կողմից սպասարկվող) ծառայությունների որակը, հզորացել եւ ավելի ճկուն են դարձել մարզի բջջային կայանների հենացանցը, միջազգային տրանզիտ եւ մագիստրալային կապուղիները։ Մեծածավալ աշխատանքներ են իրականացվել նաեւ շարժական ցանցի բազային կայաններում՝ նորացվել են կայանների մարտկոցները, լուծվել են նախկինում ծագած տեխնիկական խնդիրները, ինչը թույլ է տվել մեծապես կայունացնել ցանցի աշխատանքը:
«Հրազդանում օրեցօր շատանում են ֆիքսված կապի բաժանորդները: Հիմնականում ցանկանում են դիտել Արմենիա Պրեմիում հեռուստաալիքի հաղորդումները եւ գոհ են որակյալ կապից»,- նշել է Հրազդանում Ucom-ի աշխատակից Ռուզաննա Մկրտչյանը:
Մատչելի եւ որակյալ փաթեթային լուծումների շնորհիվ՝ հրազդանցիները կարող են միաժամանակ օգտվել մի քանի ծառայություններից, ամսվա վերջում ունենալ մեկ ընդհանուր հաշիվ եւ զգալիորեն խնայել՝ օգտվելով «4 Play» առաջարկից: Ավելին, այդ առաջարկից օգտվողները կկարողանան ստեղծել խումբ՝ այնտեղ ներառելով Ucom շարժական կապի 5 բաժանորդի, եւ միմյանց հետ խոսել անսահմանափակ:
«Որպես հայկական ընկերություն՝ Ucom-ն անում է ամեն ինչ, որպեսզի մարզերի բնակիչներին հասանելի լինեն այն բոլոր ծառայությունները, որոնցից օգտվում են մայրաքաղաքի ու մի շարք այլ բնակավայրերի բաժանորդները: Մենք շարունակաբար ընդլայնելու ենք մատուցվող ծառայությունների աշխարհագրությունը եւ ջանք չենք խնայի մեր բաժանորդներին որակյալ եւ մատչելի լուծումներ առաջարկելու համար»,- ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:
Այս տարվա ընթացքում Ucom ընկերության ֆիքսված կապի ծառայությունները հասանելի են դարձել Քաջարանում, Դիլիջանում, Արարատում, Վեդիում եւ Ջերմուկում: