15:49 | 13.11.17 | Նորություններ | 20338
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ այսուհետ Viva 2500 սակագնային պլանն ակտիվացնելով՝ 2500 րոպե ներցանցային խոսելաժամանակը կարելի է օգտագործել նաեւ դեպի ՄՏՍ Ռուսաստան եւ Vodafone Ուկրաինա ուղիղ զանգեր կատարելու համար՝ առանց 77 00 հավաքելու:
Առաջարկը գործում է Viva 2500 սակագնային պլանի ինչպես նոր բաժանորդների, այնպես էլ՝ արդեն ակտիվ փաթեթ ունեցող կանխավճարային եւ հետվճարային բաժանորդների համար:
«Viva 2500» |
2500 րոպե | դեպի ՎիվաՍել-ՄՏՍ, ՄՏՍ Ռուսաստան եւ Vodafone Ուկրաինա |
2000 ՄԲ | ինտերնետ |
50 րոպե | դեպի ՀՀ այլ, 374 97 բջջային եւ 374 47 քաղաքային ցանցեր, Ռուսաստան, ԱՄՆ եւ Կանադա |
250 SMS | դեպի ՀՀ բջջային ցանցեր |
Viva 2500 փաթեթում ներառված 2500 րոպե խոսելաժամանակը սպառելուց հետո, դեպի ՄՏՍ Ռուսաստան եւ Vodafone Ուկրաինա կատարվող զանգերի խոսելաժամանակը հաշվարկվում է Viva 2500 փաթեթում ներառված` դեպի այլ ցանցեր 50 րոպե խոսելաժամանակից:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներկայացրած հերթական նոր առաջարկի նպատակը բջջային կապից օգտվող բաժանորդներին առօրյա հաղորդակցության առավել լայն հնարավորություններ ընձեռելն է: Բաժանորդագրվելով «Viva 2500» սակագնային պլանին՝ բաժանորդներն այսուհետ հնարավորություն կստանան ավելի մոտ գտնվել Ռուսաստանում եւ Ուկրաինայում գտնվող իրենց մտերիմներին, գործընկերներին եւ հարազատներին»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ներառված րոպեները սպառվելուց հետո նշված ուղղություններով կատարվող զանգերի գինը հաշվարկվում է ըստ ընթացիկ պլանով նախատեսված սակագների: