16:18 | 10.11.17 | Նորություններ | 22096

Beeline-ի մասնակցությամբ տեղի կունենա Աշխատանքի անվտանգության շաբաթը

Հայաստանում Beeline-ը եւ «Հայաստանի գործատուների հանրապետական միությունը» (ՀԳՀՄ) համատեղ անցկացնում են «Անվտանգ աշխատատեղը մեր նպատակն է» խորագրով շաբաթը։
 
Մեկ շաբաթվա ընթացքում հայաստանյան քոլեջների ուսանողներն ու շրջանավարտները կծանոթանան աշխատանքի անվտանգության ոլորտում այնպիսի խոշոր կազմակերպությունների փորձի հետ, ինչպիսիք են Beeline-ը եւ «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ն։

«Աշխատանքի պաշտպանության շաբաթ Հայաստանում անցկացվում է առաջին անգամ, եւ մենք ուրախ ենք մասնակցություն ունենալ նման միջոցառմանը։ Մենք շատ ուշադիր ենք մեր աշխատակիցների անվտանգության նկատմամբ եւ այժմ ուրախ ենք կիսվել այդ փորձով հայ երիտասարդների հետ, որպեսզի հնարավորինս ապահովագրենք նրանց կյանքն ու առողջությունը»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Մեր բոլոր աշխատակիցները պարբերաբար անցնում են աշխատանքի անվտանգ կատարման  հրահանգավորումներ եւ ուսուցումներ։ Համոզված եմ, որ մեր ընկերության աշխատանքի անվտանգության մասնագետների փորձն օգտակար կլինի ծրագրի բոլոր մասնակիցների համար»,- ասել է Հայաստանում Beeline-ի Մարդկային ռեսուրսների կառավարման եւ կազմակերպական զարգացման տնօրեն Մարիա Իգիթյանը։