14:11 | 27.10.17 | Նորություններ | 29012
ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրել է երկու հավելված՝ «Իմ ՎիվաՍել-ՄՏՍ» ամբողջապես նորացված հավելվածն ու «ՄոբիԴրամ» բջջային հավելվածը՝ կատարելագործված:
Հավելվածները հաճախորդին օգնում են ժամանակն ու ռեսուրսները խնայելու հարցում, ունեն հարմար ինտերֆեյս, հասանելի են 24/7 ռեժիմով, գործողությունները կատարվում են մի քանի հպումով:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու ՄոբիԴրամն աշխատում են բջջային հավելվածների վրա հիմնված համալիր լուծումներ առաջարկելու ուղղությամբ՝ ոչ միայն հեռահաղորդակցության, այլեւ ֆինանսավճարային ծառայությունների ոլորտում: Հավելվածների շնորհիվ բաժանորդներին հասանելի է մշտապես կամ պարբերաբար օգտագործվող ծառայությունների ամբողջ տեսականին: «Ամեն ինչ՝ սմարթֆոնով, մեկ ակնթարթում». մենք գիտակցում ենք, որ հաճախորդի համար ժամանակը խիստ կարեւոր է: Տրամադրելով հավելվածը՝ հաճախորդին տալիս ենք ավելի շատ ազատ ժամանակ՝ հանգստի, ժամանցի ու աշխատանքի համար: Վստահեք մեզ, ստացեք ժամանակ ու հարմարավետություն»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Իմ ՎիվաՍել-ՄՏՍ» հավելվածը սմարթֆոնի միջոցով ծառայություններն ու հաշիվը կառավարելու համար նախատեսված գործիք է եւ տեղեկատվական հարթակ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործող առաջարկների վերաբերյալ:
Հավելվածի միջոցով կառավարվում են մի շարք ծառայություններ, ներառյալ՝
- հաշվի մնացորդի վերահսկում,
- անցում այլ սակագնային պլանի,
- ծառայությունների ակտիվացում/ապաակտիվացում,
- ինտերնետի, խոսելաժամանակի ու SMS փաթեթները վերահսկելու հնարավորություն,
- սպասարկման կենտրոնների տեղակայումը,
- բոնուսային միավորների փոխանակում նվերների հետ եւ այլն:
«ՄոբիԴրամ»-ի միջոցով կարելի է կատարել հետեւյալ գործողությունները՝
- միկրովարկեր ստանալու հնարավորություն,
- կոմունալ տարատեսակ ծառայությունների համար վճարում,
- վարկերի/հիփոթեքի մարում բանկերին ու վարկային կազմակերպություններին
- փոխանցումներ «Մոբիդրամ»-ից՝ «Մոբիդրամ»
- բանկային փոխանցումներ,
- էլեկտրոնային դրամապանակի պարունակության կանխիկացում,
- հարկերի, տուգանքների ու կայանատեղի համար վճարումներ,
- հաշվի համալրում,
- սոցիալական ցանցեր
- IP հեռախոսակապ/մեսինջերներ
- Առցանց խաղեր
- Միջազգային բջջային օպերատորներ
- Էլ. դրամապանակներ
- Ստացված հաշիվների վճարումներ: