11:56 | 27.10.17 | Նորություններ | 24344

«Ռոստելեկոմ» Հայաստանի անձանակազմը մասնակցել է արյունատվության ակցիային

«Ռոստելեկոմ» Հայաստանի անձնակազմը հոկտեմբերի 26-ին մասնակցել է արյունատվության ակցիային եւ արյուն նվիրաբերել ՀՀ առողջապահության նախարարության Արյունաբանական կենտրոնում։

««Ռոստելեկոմ»-ի անձնակազմը, աջակիցը լինելով ամենատարբեր բարեգործական ծրագրերի, մեծապես կարեւորում է մասնակցությունը նմանօրինակ մարդասիրական ակցիաներին։ Հպարտությամբ կարող եմ ասել, որ աշխատակիցների արձագանքը անսպասելի էր եւ գովելի։ Մեր մասնակցությունը նաեւ կոչ է երիտասարդներին եւ բոլոր նրանց, ովքեր հակացուցումներ չունեն, իրենց ներդրումն ունենալ արյան բանկի համալրման գործում՝ ի նպաստ մեր հասարակության առողջության։ Սա նվազագույնն է, որ մենք՝ որպես քաղաքացիներ կարող ենք իրականացնել արյան եւ մի շարք այլ հիվանդություններ ունեցող մեր հայրենակիցների համար»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Ամենատարբեր ակցիաների շրջանակներում հավաքագրված արյունը անհատույց տրամադրվում է չարորակ նորագոյացություններով տառապող երեխաներին, որոնք իրենց բուժումն են ստանում ոչ միայն Արյունաբանական կենտրոնում, այլեւ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում եւ «Մուրացան» համալսարանական կլինիկայում: