11:19 | 27.10.17 | Նորություններ | 5737

Sevan Startup Summit 2018-ը կանցկացվի հուլիսի 22-29-ը

Sevan Startup Summit 2018-ը կանցկացվի հուլիսի 22-29-ը, մասնակցության հայտերի ընդունման մեկնարկը կտրվի նոյեմբերի 1-ին։

Այս մասին նախօրեին հայտնել են միջոցառման կազմակերպիչները:

Նախատեսվում է առաջին փուլը հաղթահարած ստարտափների համար կազմակերպել Seaside Startup School, որտեղ ստարտափները կստանան համապատասխան գիտելիքներ։ Միաժամանակ, կգործարկվի Seaside Startup Summit Accelerator-ը, որի շնորհիվ ստարտափները սամմիթի ավարտից հետո նույնպես կատարելագործվելու եւ ներդրումներ ստանալու հնարավորություն կունենան։

«Sevan Startup Summit 2017-ի նախապատրաստական աշխատանքները մենք սկսել էինք փետրվարին եւ ստացել միջոցառում, որը գերազանցեց բոլորիս սպասելիքները։ Այս տարի մենք արդեն սկսել ենք 2018-ի նախապատրաստական աշխատանքները, որը կնպաստի սամմիթի էլ ավելի բարձր մակարդակով անցկացմանը»,- նշել է «Գլոբալ ԷյԷմ» ՀԿ-ի նախագահ Գեւորգ Պողոսյանը:

«Ստարտափ Արմենիա» հիմնադրամը, Rak Incubation and Accelerator-ը եւ Ռաս ալ-Խայմա տնտեսական զարգացման դեպարտամենտը ծրագրում են 2018-ի փետրվարին կազմակերպել Seaside Startup Summit-ը։

«Այժմ մենք բանակցում ենք ԱՄԷ-ի, Հնդկաստանի, Սինգապուրի եւ եվրոպական մի քանի երկրների հետ իրենց ծովափնյա շրջաններում սամմիթն անցկացնելու համար։ Սամմիթի միջազգային հարթակ դուրս գալը կնպաստի հայկական ողջ ստարտափ էկոհամակարգի առաջընթացին, քանի որ կավելանա փորձի փոխանակումը»,- տեղեկացրել է ծրագրի ղեկավար Վահագն Ռափյանը: