18:09 | 06.10.17 | Նորություններ | 5723
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Samsung ընկերության բջջային կապի հարցերով փոխնախագահ Սեունգսիկ Չոյին:
Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են Հայաստանում ՏՏ ոլորտում նախատեսվող ծրագրերին առնչվող հարցեր:
Սեունգսիկ Չոյը նշել է, որ ծրագրերը կյանքի կոչելու ուղղությամբ կատարվող աշխատանքներն ընթանում են բարեհաջող եւ իրենց նպատակն է հայկական շուկային ներկայացնել նորարարական նոր առաջարկներ:
Կարեն Կարապետյանը ողջունել է Samsung-ի նախաձեռնությունները եւ հայտնել կառավարության աջակցությունը դրանց իրականացման հարցում:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ Samsung-ի կողմից այլ ծրագրերի իրականացման հնարավորությանը: