15:37 | 06.10.17 | Նորություններ | 5965

ԴիջիԹեք 2017-ը հյուրընկալել է 70 հազար այցելուի

Նախորդ շաբաթ կայացած ԴիջիԹեք 2017 տեխնոլոգիական եռօրյա ցուցահանդեսին մասնակցել է շուրջ 150 ընկերություններ եւ 70 հազար այցելու:

Ներկայացվել են տեխնոլոգիական ոլորտի վերջին նորարություններն ու ոլորտի ձեռքբերումները, անցկացվել են սեմինարներ, գիտաժողովներ:

ԴիջիԹեք 2017-ի միջազգային պատվիրակությունները Հայաստան էին ժամանել Ճապոնիայից (Հայ-ճապոնական ֆորում, որն անցկացվել է Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ), Չինաստանից, Հնդկաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից, Գերմանիայից, Շվեդիայից, ՌԴ-ից եւ այլն:

ԴիջիԹեք 2017-ի պլատինե հովանավորն է Ucom ընկերությունը, հովանավորն է Արփինետ ընկերությունը, պաշտոնական գործընկերներն են Dahua Technology ընկերությունը (Չինաստան) եւ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը: