17:16 | 05.10.17 | Նորություններ | 32401

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն վերանվանվում է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի

Beeline ընկերությունը Հայաստանում հայտարարել է ընկերության իրավաբանական անվան փոփոխության մասին։

Ընկերությունում տեղեկացրել են, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն վերանվանվում է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի։ Ընդ որում, Beeline ապրանքանիշի փոփոխություն չի նախատեսվում։

VEON-ը հեռահաղորդակցության եւ ինտերնետ ծառայությունների գլոբալ մատակարար է, որի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ եւ Euronext Amsterdam բորսաներում։ Այսօրվա դրությամբ ընկերության հաճախորդներ են ավելի քան 235 մլն բնակիչներ՝ ամբողջ աշխարհում։