14:11 | 03.10.17 | Նորություններ | 24509

Արմաթցիները ներկայացրել են Beeline-ի տրամադրած Wi-Fi սարքերից պատրաստած ռոբոտները

Երեւանի Վ. Վարդեւանյանի անվան թիվ 173 հիմնական դպրոցի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սաները Beeline-ի տրամադրած Wi-Fi սարքերից պատրաստած ռոբոտները ներկայացրել են ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսում:

Beeline-ը տրամադրել էր այդ սարքերը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) հետ համագործակցության շրջանակում։

«Շատ հաճելի է տեսնել այսքան տաղանդավոր երիտասարդների, ովքեր արդեն այնքան հմուտ ինժեներներ են, որ կարող են տարբեր պահեստամասերից գործող ռոբոտներ պատրաստել։ Վստահ եմ, որ նրանք մեծ հաջողությունների կհասնեն նորարար տեխնոլոգիաների ոլորտում եւ շատ ուրախ եմ, որ մեր ընկերությունը ինչ-որ ներդրում է ունեցել իրենց կրթության մեջ։ Անկասկած կրթությունը լավագույն միջոցն է մարդկանց կյանքը ավելի լավը դարձնելու համար»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:  
 
Beeline-ն ամռանը հայտարարել էր, որ ավելի քան 1000 հատ Wi-Fi սարքավորում է նվիրաբերում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցին: