Beeline-ը՝ Յունիբանկի հետ համագործակցության շրջանակում, գործարկել է կապի ծառայությունների հետ տրամադրվող հեռախոսների տարաժամկետ վճարման պայմանով վաճառք՝ առանց տոկոսների եւ միջնորդավճարների։
Սմարթֆոնները կարելի է ձեռք բերել Beeline-ի վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում տարաժամկետ վճարման պայմանով՝ «Սմարթ» (2500-ից մինչեւ 7500 դրամ) հետվճարային սակագնային փաթեթներից որեւէ մեկի հետ միասին՝ կախված հեռախոսի տեսակից։
Առաջարկի շրջանակում բաժանորդները չեն վճարելու տոկոսներ եւ հավելավճարներ, իսկ գործարքը ձեւակերպվելու է անմիաջպես Beeline-ի գրասենյակում։ Ապառիկը կարելի է ձեւակերպել 12, 18 եւ 24 ամսով, իսկ վճարումները կատարել բոլոր վճարային տարբերակներով, մասնավորապես՝ Beeline գրասենյակներում, տերմինալներով, բանկերում եւ առցանց:
«Մենք մշտապես ձգտում ենք հնարավորինս հասանելի եւ պարզ դարձնել մեր ծառայությունները, եւ այդ համատեքստում այս առաջարկն ունի իր կարեւոր տեղը։ Նախ, այն թույլ է տալիս շատ արագ ձեւակերպել ապառիկը Beeline-ի վաճառքի եւ սպասարկման գրասենյակներից մեկում, եւ բացի այդ հաճախորդը միաժամանակ ստանում է բջջային ծառայությունների փաթեթ։ Կարծում եմ, լավ է վճարել ծառայությունների, այլ ոչ թե տոկոսների համար։ Իսկ վճարումների կատարման տարբերակների մեծ ընտրությունը ողջ գործընթացը դարձնում է էլ ավելի հեշտ եւ հարմար»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Առաջարկը տարածվում է սմարթֆոնների այն մոդելների վրա, որոնց արժեքը սկսվում է նվազագունը 100 000 դրամից, առավելագունը՝ 550 000 դրամ: