Earlyone-ը, GG-ն, Zangi-ն եւ ONEX-ը ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում համատեղ կիրականացնեն «Քաշի՛ր Հայկականը» խաղարկությունը:

Մասնակցելու համար անհրաժեշտ է՝

-Սմարթֆոնում ունենալ Earlyone, GG, Zangi եւ ONEX հավելվածները;

-Earlyone հավելվածի միջոցով գրանցվել խաղարկության համար՝ ընտրելով «Քաշենք Հայկականը» խաղարկությունը եւ տաղավարին մոտենալ նախընտրելի ժամին:

- Այցելել DigiTec EXPO, մոտենալ 3-րդ հարկում գտնվող «Քաշի՛ր հայկականը» տաղավարին մինչ ընտրված ժամը:

Մասնակցության պահանջներին համապատասխանող բոլոր անձիք կստանան անակնկալներ, իսկ երկու ամենահաջողակները՝ նաեւ հայկական Արմֆոն:

Հայտերի գրանցումը կսկսվի սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13:00-ին, եւ կավարտվի հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ին:

Երկու հաջողակների անունները կհայտարարվեն հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15:00-ին՝ ֆեյսբուքյան էջում ուղիղ միացմամբ: