17:23 | 25.09.17 | Նորություններ | 3862

Երեւանում 20 երկրից ժամանած գիտնականները կիսվում են ՏՏ իրենց փորձով

Այսօր Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկել է «Կոմպյուտերային գիտություն եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» (CSIT 2017) միջազգային գիտաժողովը, որին մասնակցում են 20 երկրից Հայաստան ժամանած գիտնականներ:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը կարեւորել է գիտաժողովի անցկացումը ՏՏ եւ կոմպյուտերագիտության ոլորտի գիտական շփումների եւ փորձի փոխանակման տեսանկյունից։

«Չափազանց կարեւորում եմ այնպիսի արդիական ոլորտներին վերաբերող ենթագիտաժողովի անցկացումը, ինչպիսիք գերհամակարգչային հաշվարկներն ու մեծ տվյալներն են (big data-ն)։ Այդ երկուսը գիտական եւ կիրառական հետազոտությունների եւ ինովացիայի շարժիչ ուժերից են»,- ասել է նախարարը:

«Գալիս են աշխարհի առաջավոր երկրների գիտական կառույցների ներկայացուցիչները, կիսվում վերջին տարիների կոմպյուտերագիտության եւ առհասարակ ՏՏ ոլորտի ձեռքբերումներով։ Դա նպաստում է այս բնագավառում գիտական աշխատանքի հանդեպ հետաքրքրության բարձրացմանը»,- նշել է ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն Ռադիկ Մարտիրոսյանը։

CSIT-ն կշարունակվի մինչեւ շաբաթվա վերջ: