17:20 | 25.09.17 | Նորություններ | 4614

    Արսեն Սուլթանյանը հեռացել է IP Marketing ընկերությունից

    IP Marketing ընկերության համահիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն Արսեն Սուլթանյանն այսօր հայտարարել է ընկերությունից հեռանալու որոշման մասին:

    «Հարգելի գործընկերներ, ընկերներ։ Հանգամանքներն այնպես են դասավորվել, որ ես որոշում եմ կայացրել դուրս գալ IP Marketing ընկերությունից։ Որոշումը դժվար էր, բայց ծանրութեթեւ արած: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր իմ գործընկերներին, ում հետ այս կառույցի շրջանակներում աշխատել ենք ու հասել արդյունքների։ Թե ինչ եմ անելու ես, ցույց կտա ժամանակը։ Մենք դեռ փոխադարձ օգտակար կլինենք, վստահ եմ: Մինչ հանդիպում»,- գրել է նա Ֆեյսբուքի իր էջում:

    IP Marketing ընկերությունը ստեղծվել է 2010 թվականին եւ համարվում է Հայաստանի digital գովազդի հիմնական դերակատարներից մեկը:

    Արսեն Սուլթանյանը նաեւ DigiSales ընկերության համահիմնադիրն ու գլխավոր գործադիր տնօրենն է: