11:20 | 25.09.17 | Նորություններ | 12049
Հայկական Factumsoft ստարտափը 300 այլ ստարտափների հետ ԱՄՆ-ում այս ամիս մասնակցել է TechDay LA միջոցառմանը:
TechDay-ը Լոս Անջելեսում անցկացվող ամենախոշոր ստարտափ ցուցահանդեսն է, որին 12 հազ. մարդ է մասնակցում: Նպատակն է աջակցել ապագա ձեռներեցներին հավանական հաճախորդների եւ ներդրողների հետ կապեր ստեղծելու հարցում:
Itel.am-ին Factumsoft-ում տեղեկացրել են, որ ընկերությունը ներկայացնում է միջին եւ խոշոր ձեռնարկությունների բիզնեսի ավտոմատացման համար նախատեսված ծրագրային լուծումներ:
«TechDay-ի նման միջոցառումները հիանալի հարթակ են, որոնք օգնում են մեզ՝ ճանաչվելու հյուսիսամերիկյան շուկայում: Միջանձնային հաղորդակցությունն էլ փոստով կամ հեռախոսային շփումների համեմատ ունի մեծ առավելություն: Այնպես որ մենք տրամադրված ենք առավելագույնը քաղել TechDay-ին մասնակցությունից»,- նշել է Factumsoft-ի հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն Արման Մարգարյանը: