16:43 | 22.09.17 | Նորություններ | 16902
Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն այսօր շնորհավորել է ինտերնետ հարթակների միջոցով Beeline-ի ծառայություններին միացած 1000-րդ հաճախորդին:
Հաճախորդը beeline.am կայքի միջոցով պատվիրել է սմարթֆոն եւ բջջային հեռախոսահամար, որոնք անձամբ առաքել է ընկերության գլխավոր տնօրենը:
Beeline-ի առցանց ծառայությունները հաճախորդներին թույլ են տալիս ձեռք բերել սմարթֆոններ, հեռախոսներ, աքսեսուարներ եւ մոդեմներ, պատվիրել «գեղեցիկ» եւ հասարակ համարներ, գրանցել դոմեններ, ինչպես նաեւ լրացնել դիմումներ՝ ֆիքսված կապի եւ Beeline-ի կոնվերգենտ ծառայությունների միացման համար:
«Հետազոտությունների համաձայն, այսօրվա դրությամբ առցանց վաճառքների հետ կապված հիմնական խնդիրն այն է, որ հենց ընկերությունները լուրջ ուշադրություն չեն դարձնում դրանց: Մեզ համար վաճառքի առցանց հարթակների զարգացումը հիմնական նպատակներից մեկն է: Beeline-ի նոր էլեկտրոնային խանութը ժամանակ տնտեսելու արդյունավետ գործիք է եւ մաքսիմալ հարմարավետություն է ապահովում հաճախորդների համար: Խանութն ամրապնդում է մեր ինտերնետ ծառայությունների զարգացման ռազմավարությունը omni-channel (բազմաալիքային վաճառքներ) սկզբունքով, որի շնորհիվ գնումներ կատարելու համար կատարյալ պայմաններ են ստեղծվում բոլոր՝ ֆիզիկական եւ թվային ուղիների օգտագործմամբ: Բացի այդ, մենք առաջարկում ենք բացարձակ անվճար առաքում Երեւանում եւ Հայաստանի մարզերում ցանկացած հասցեով կամ դեպի ընտրված վաճառքի եւ սպասարկման գրասենյակ: Վճարումները կարելի է կատարել տեղում, առցանց, կամ բանկային քարտով: Կայքում արդեն հասանելի է ապրանքների լայն տեսականի, իսկ այն ապրանքների համար, որոնք տվյալ պահին առկա չեն, հնարավոր կլինի նախապատվեր ձեւակերպել»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։