13:19 | 22.09.17 | Նորություններ | 3788

    Volterman-ի սմարթ դրամապանակը կարտադրվի «Ալյանս» ԱՏԳ-ում

    ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է «Էռա Թեքնոլոջիս» ՍՊԸ-ին տրամադրել «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» ՓԲԸ տարածքում շահագործողի թույլտվություն:

    Թույլտվությունը տրամադրվել է 5 տարով՝ էլեկտրոնիկայի եւ ճշգրիտ ճարտարագիտության ոլորտում գործունեություն ծավալելու, այդ թվում՝ նորարարական տեխնոլոգիաներով Volterman-ի «խելացի դրամապանակներ» եւ աքսեսուարներ արտադրելու համար:

    Նախատեսվում է, որ 2018-ին ընկերության արտահանման ծավալները կկազմեն մոտ $500 հազ., իսկ 5-րդ տարում`շուրջ $2 մլն: Արտահանման հիմնական ուղղություններն են ԱՄՆ-ը, Կանադան, Ավստրալիան եւ Սինգապուրը։

    Ծրագրի շրջանակում իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ $2,3 մլն, առաջին տարում կստեղծվի 15 նոր աշխատատեղ` 150 հազ. դրամ միջին աշխատավարձով, իսկ հետագայում արտադրանքի ծավալների աճի արդյունքում՝ 50 նոր աշխատատեղ: