Սեպտեմբերի 22-ին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում բաց դասախոսությամբ հանդես կգա Airbnb ընկերության data (տվյալների) ճարտարագետ Վարանդ Զանոյանը։

«Թումո»-ում իր հանրային դասախոսության ընթացքում Վարանդ Զանոյանը կխոսի data ճարտարագիտությունը բիզնեսում օգտագործելու հնարքների մասին։ Նա կներկայացնի նաեւ այն open source տեխնոլոգիան, որն օգտագործվում է Airbnb-ի կողմից:

Մասնակցության համար հարկավոր է գրանցվել այստեղ:

Վարանդ Զանոյանն այս օրերին Python ծրագրավորման լեզվով data ճարտարագիտության աշխատարան է վարում «Թումո»-ի սաների համար:

Airbnb-ն օնլայն հարթակ է, որտեղ կարելի է կարճ ժամկետով վարձել կամ վարձակալության հանձնել կեցության վայրեր ամբողջ աշխարհում: