17:01 | 29.08.17 | Նորություններ | 25488

    Beeline-ի «Ադամանդ» համարներն առցանց հասանելի են 20% զեղչով

    Beeline-ի գեղեցիկ՝ «Ադամանդ» համարներն այժմ կարելի է գնել արդեն առցանց եւ ստանալ 20% զեղչ:

    Նախկինում «Ադամանդ» համարները հնարավոր էր ձեռք բերել միայն վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում: Այժմ բաժանորդը կարող է ընտրել հեռախոսահամարը կայքում եւ պատվիրել առցանց ՝ վճարելով 280 000 դրամ:
    Պատվերը ձեւակերպելիս կարելի է նշել առաքման հասցեն: Բացի այդ, բաժանորդը հնարավորություն կունենա մարել գումարը 6 ամսվա ընթացքում:

    Նշենք, որ մինչ այդ առցանց կարելի էր գնել Beeline-ի այլ կարգերի գեղեցիկ համարները՝ «Նիկել», «Պղինձ», «Պլատին» «Արծաթ» եւ «Ոսկի»: Դրանք նույնպես առցանց գնման դեպքում տրամադրվում են 20% զեղչով եւ 6 ամսում մարման հնարավորությամբ:

    «Լինելով առաջադեմ եւ նորարարական տեխնոլոգիաների կողմնակից՝ մենք ձգտում ենք առավել թվայնացնել մեր ծառայությունները եւ տնտեսել մեր բաժանորդների ժամանակը: Մեր ցանկությունն է, որ Beeline-ի պարզ եւ հարմար ծառայությունները առավել հասանելի լինեն բաժանորդների համար: Այժմ եւ մեր գեղեցիկ համարները հնարավոր է ձեռք բերել մի քանի րոպեում՝ առանց տանից դուրս գալու եւ ավելի ցածր գներով»,- ասել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

    Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ եւ քարտի պատվերը ձեւակերպել http://number.beeline.am կայքում կամ 043 033-033 հեռախոսահամարով: