Սեպտեմբերի 5-ին ժամը 18:30-ին ISTC Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնում կկայանա Startup Ideation Bootcamp միջոցառումը:  

3 ժամ տեւողությամբ անվճար սեմինարը կօգնի ստարտափներին բարելավել սեփական գաղափարը, միանալ տարբեր թիմերի կամ պոտենցիալ համահիմնադիրներ գտնել:

Միջոցառումը կվարեն SmartGateVC-ի համահիմնադիր Համբարձում Քաղկեցյանը եւ WICASTR Limited-ի հիմնադիր եւ տնօրեն Արմին Սաիդին: Հարկավոր է գրանցվել այստեղ:

Քննարկվելու են հետեւյալ թեմաները՝

-Ո՞րոնք են լավ եւ վատ ստարտափ գաղափարների բաղադրիչները,
-Ինչպե՞ս ստուգել սեփական գաղափարի որակը,
-Որո՞նք են գրավիչ շուկաների հատկանիշները,
-Ինչպե՞ս վավերացնել գաղափարը օգտատերերի եւ հաճախորդների հետ:

Միջոցառման կազմակերպիչներն են Founder Institute Yerevan-ը եւ ISTC-ն: