Seedstars Yerevan 2017-ն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 23-ին` ISTC Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնում:
Այդ օրը լավագույն 10 ստարտափները Երեւանում կներկայանան միջազգային ժյուրիի առաջ: Մրցույթի հաղթողը հնարավորություն կստանա ներկայացնելու իր պրոդուկտը Շվեյցարիայի կայանալիք Seedstars համաշխարհային մրցույթին, որի հաղթողը կստանա մինչեւ $1 մլն ֆինանսավորում: Տարածաշրջանային հաղթողները կստանան տարբեր մրցանակներ՝ այդ թվում մենթորների, հաջողակ ձեռներեցների եւ այլ ներդրողների կողմից խորհրդատվություն, մասնակցություն աքսելերացիայի ծրագրերում եւ այլ ծառայություններ:
Ստարտափները կարող են դիմել այստեղ՝ մուտքագրելով SSW_Yerevan_2017 կոդը: Վերջնաժամկետը սեպտեմբերի 19-ն է:
Դիմում-հայտ կարող են ներկայացնել զարգացման տարբեր փուլերում գտնվող ստարտափներ, ինչպես նաեւ արդեն պատրաստի պրոդուկտ առաջարկող թիմեր։
Միջոցառմանը ներկա լինելու համար հարկավոր է գրանցվել այստեղ:
Մրցույթի տեղական փուլի կազմակերպիչն է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը: Հովանավորներն են ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ Շվեյցարիայի դեսպանատունը Հայաստանում։
Հիշեցնենք, որ 2016թ. Հայաստանը միջազգային մրցույթում ներկայացրեց Earlyone-ը, որի մշակած լուծումը հնարավորություն է տալիս բիզնեսներին կրճատել հաճախորդների սպասելու ժամանակը`այդպիսով խնայելով գումար:
2015թ. հայաստանյան հաղթող EyeCare թիմը հայտնվեց Seedstars World-ի լավագույն տասնյակում: 2013թ. էլ հաղթող SoloLearn-ն ընդգրկվեց Seedstars World-ի լավագույն եռյակում:
Seedstars-ի տարածաշրջանային համակարգող Իգոր Օվչարենկոյի հետ Itel.am-ի հարցազրույցը հասանելի է այստեղ։