10:09 | 25.08.17 | Նորություններ | 21290

    AmazonSmile-ում գնումներ կատարելիս կաջակցեք «Ավրորա»-ին

    Amazon ընկերությունն իր AmazonSmile հարթակում գնում կատարելու դեպքում, ապրանքի արժեքի 0.5%-ը բարեգործական նպատակով կարող է հատկացնել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը:

    AmazonSmile հարթակում ընդգրկված «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն այն շուրջ 1 մլն ոչ շահույթ հետապնդող կազմակերպությունների ցանկում է, որոնց բարեգործական նպատակով կարելի է գումար փոխանցել:

    AmazonSmile-ը հնարավորություն է տալիս իր հարթակում օնլայն գնումներ կատարելով միաժամանակ սատարել նախընտրած բարեգործական կազմակերպություններին՝ առանց հավելյալ վճարելու:

    «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանն աջակցելու համար հարկավոր է մուտք գործել հարթակ, գնում կատարել եւ որպես նախընտրած բարեգործական կազմակերպություն նշել վերջինիս անունը:

    AmazonSmile հարթակում կարելի է գտնել միեւնույն գնով նույն ապրանքները, ինչ Amazon.com-ում: AmazonSmile-ից գնումներ կարելի է կատարել Amazon.com-ի օգտահաշվով: