Հոկտեմբերի 7-8-ը ISTC Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնում Հայաստանում առաջին անգամ կանցկացվի սոցիալական նորարարության Hacking for Humanity (H4H) հաքաթոնը:
Դրա նպատակն է կանանց եւ աղջիկների մասնակցությամբ հասնել կարեւոր մարտահրավերների տեխնոլոգիական լուծմանը: Կազմակերպիչներն են Girls in Tech Armenia նախաձեռնությունը, ISTC կենտրոնը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը եւ USAID Armenia-ն:
Դիմելու վերջնաժամկետը սեպտեմբերի 21-ն է: Մրցութային գաղափար ունենալու դեպքում հարկավոր է լրացնել հայտն այստեղ: Որպես անհատ, առանց սեփական գաղափարի մասնակցելու համար հայտը հասանելի է այստեղ:
Մասնակցության համար մասնագիտական կրթություն կամ ոլորտում փորձառություն ունենալը պարտադիր չէ: Միակ նախապայմանն է լինել 16 տարին լրացած, ունենալ գաղափար եւ/կամ մասնակցության ցանկություն: Յուրաքանչյուր թիմ պետք է կազմված լինի առավելագույնը 6 մարդուց: Թիմի անդամների առնվազն 50%-ը պետք է լինեն կանայք եւ աղջիկներ:
Հնարավոր է մասնակցել ինչպես թիմով, այնպես էլ որպես անհատ: Դիմել կարելի է ինչպես Հայաստանի ողջ տարածքից, այնպես էլ Արցախից:
Հաքաթոնը փնտրում է գաղափարներ, որոնք կոչված են դրական ազդեցություն ունենալ մարդկային կյանքի հիմնական ոլորտների վրա՝ կրթություն, առողջապահություն, բնապահպանություն եւ դրանց բարելավմանը նպաստող այլ ոլորտներ:
Մրցութային վերջին փուլ հասած գաղափարները հնարավորություն կունենան երկու օրվա ընթացքում մշակվել եւ զարգանալ մենթորների օգնությամբ:
Kolba Lab-ի հետ համագործակցության շնորհիվ երկու նախնական ընտրված կրթական նախագծեր միանգամից կմասնակցեն հաքաթոնի եզրափակիչ փուլին: Այդ ծրագրերն են՝ Brainee-ն եւ Chess School-ը: Մյուս 10 մրցութային գաղափարները կընտրվեն ստացված հայտերից:
Hacking for Humanity հաքաթոնն անցկացվում է Girls in Tech-ի գլոբալ ցանցի մի շարք երկրներում: