Beeline-ը մեկնարկում է «Դպրոց նոր սմարթֆոնով» ակցիայն, որի շրջանակում հնարավոր կլինի ձեռք բերել Beeline-ի բրենդավորված սմարթֆոններ մինչեւ 50% զեղչով:

Օգոստոսի 21-ից մինչեւ սեպտեմբերի 30-ը Beeline Fast սմարթֆոնը հասանելի կլինի 24 900 դրամով, Beeline Pro-ն՝  20 900 դրամով, Beeline Pro 5-ը՝  25 900 դրամով,  Beeline Pro 4-ը՝  22 900 դրամով, Beeline Smart 8-ը՝  19 900 դրամով, իսկ Beeline Pro 6-ը՝ 32 900 դրամով:

Ակցիայի շրջանակում ձեռք բերելով հեռախոս՝ բաժանորդը կստանա նաեւ նոր հեռախոսահամար եւ «Սմարթ 1500» կանխավճարային փաթեթից մեկ ամիս անվճար օգտվելու հնարավորություն:

Այս սակագնային փաթեթը ներառում է 10 000 րոպե Beeline բջջային ցանցի ներսում, 1500 ՄԲ գերարագ ինտերնետ, 150 SMS տեղական ցանցերում եւ 10 հեռուստաալիք՝ BeeTV հավելվածով դիտելու համար:

«Շնորհավորում ենք բոլոր աշակերտներին, ուսանողներին եւ նրանց ծնողներին գալիք ուսումնական տարվա կապակցությամբ եւ ցանկանում ենք անակնկալ մատուցել նրանց: Հուսով եմ, մեր այս առաջարկի շնորհիվ ուսանողները եւ աշակերտները կկարողանան վայելել սմարթֆոնների եւ մեր ծառայությունների բոլոր առավելությունները, իսկ նրանց մայրիկներն ու հարազատները միշտ կապի մեջ կլինեն նրանց հետ», - ասել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: