11:21 | 21.08.17 | Նորություններ | 7577

    Startup Grind-ը կհյուրընկալի WICASTR-ի հիմնադիր Արմին Սաիդիին

    Օգոստոսի 29-ին, ժամը 18:30-ին, ISTC Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնում կկայանա Startup Grind-ի երեւանյան մասնաճյուղի հերթական միջոցառումը՝ հանդիպում WICASTR Limited-ի հիմնադիր եւ տնօրեն Արմին Սաիդիի հետ:

    Մասնակցության համար հարկավոր է գրանցվել այստեղ: Մուտքը վճարովի է:

    Հայ-բրիտանական WICASTR-ը ամպային հարթակ է, որը նպաստում է անլար ցանցերի ստեղծմանը եւ բովանդակության տարածմանն ամենուր՝ առանց տեխնոլոգիական հատուկ հմտությունների:

    WICASTR-ը հիմնադրվել է 2013թ. մայիսին Լոնդոնում եւ ունի գրասենյակներ նաեւ Երեւանում եւ Մոնրեալում: Այն Techstars ստարտափ աքսելերատորի շրջանավարտներից է:

    Ստարտափն Cisco ամերիկյան ընկերության կողմից ընտրվել է որպես 2015թ. Մեծ Բրիտանիայի լավագույն 5 ստարտափերից մեկը՝ Internet օf Everything շրջանակներում:

    Այն «Գրանատուս Վենչուրս» վենչուրային ընկերության կողմից ֆինանսավորում ստացած ընկերություններից է: Մասնակցել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից ստարտափների համար իրականացվող ինովացիոն ծրագրին:

    Startup Grind ցանցը միավորում է աշխարհի ավելի քան 200 քաղաք, 98 երկիր եւ 1 մլն ձեռներեց: 2013-ից այն աջակցություն է ստանում Google for Entrepreneurs նախագծի կողմից: