14:07 | 15.08.17 | Նորություններ | 30612

    Ucom-ը հանդես է եկել նոր առաջարկով

    Ucom ընկերությունը հանդես է գալիս 4G սմարթֆոն ձեռք բերելու նոր՝ աշնանային առաջարկով։

    Այսօրվանից 5-դյույմանոց էկրանով fly Nimbus 10 սմարթֆոնը հնարավոր է ձեռք բերել առանց պարտավորության՝ 34 900 դրամով։ Նրանք, ովքեր ձեռք կբերեն սմարթֆոնը, 6 ամիս շարունակ անվճար կստանան 1ԳԲ ինտերնետ, ինչպես նաեւ Ucom եւ Ռուսաստանի ՄեգաՖոն ցանց անսահմանափակ զանգեր ներառող փաթեթը:  

    «Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ունենալ որակյալ եւ մատչելի սմարթֆոն եւ վայելել տարածաշրջանում ամենաարագ 4G+ կապի հնարավորությունները, պետք է շտապեն Ucom վաճառքի եւ սպասարկման կենտրոններ եւ օգտվեն այս առաջարկից»,- նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։