11:53 | 15.08.17 | Նորություններ | 6550

Երեւանում կքննարկվեն Hardware Development-ի հեռանկարները

Օգոստոսի 16-ին՝ ժամը 18:30-ին, ISTC Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնում Hackster.io-ի համահիմնադիր Ադամ Բենզիոնը կխոսի աշխարհում սարքավորումների մշակման (Hardware Development) ինդուստրիայի օրինաչափությունների եւ մարտահրավերների մասին:  

Հանդիպման լեզուն անգլերենն է:

Ադամ Բենզիոնը կպատմի սարքավորումների մշակման ինդուստրիայում ունեցած սեփական փորձի մասին, ինչպես նաեւ կքննարկվեն սարքավորումների ինդուստրիայի յուրահատկությունները՝ սկսած թիմում ընդգրկված մարդկանց քանակից ու մասնագիտացումներից մինչեւ բուն ապրանքի մշակման, դիզայնի եւ հանրային թողարկման փուլերը:  

Hackster.io-ն ապարատային եւ IoT ամենաարագ աճող համայնքներից է: Որպես սարքավորումների մշակման ձեռնարկատեր՝ Ադամ Բենզիոնն օգնում է ստեղծել եւ տարածել բաց կոդով սարքավորումներ: Նա Microsoft-ի շրջանավարտ է, այժմ բնակվում է Սիեթլ քաղաքում:

Հանդիպումը կազմակերպվում է Կոլբա նորարարական լաբորատորիայի եւ ISTC-ի կողմից՝ «Նորարար առաջընթաց» (#Inno4dev) ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: