15:39 | 14.08.17 | Նորություններ | 30486

    Beeline-ը գրասենյակ կբացի «Զվարթնոց» օդանավակայանում

    Օգոստոսի 15-ից Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում կգործի Beeline-ի վաճառքի եւ սպասարկման գրասենյակ:  

    Գրասենյակը կգործի օդանավակայանի ժամանման սրահում՝ այն հատվածում, որտեղ ժամանող ուղեւորները ստանում են իրենց ուղեբեռը: Գրասենյակը կգործի շուրջօրյա եւ առանց ընդմիջումների. այնտեղ հնարավոր կլինի ձեռք բերել հեռախոսահամար եւ լիցքավորել գործող համարի հաշիվը:

    «Յուրաքանչյուր գրասենյակի բացումը մեզ ավելի ու ավելի է մոտեցնում մեր բաժանորդներին: Իսկ այս գրասենյակի նպատակն է, որ մեր սպասարկումը, պարզ եւ հարմար ծառայությունները հասանելի լինեն մարդկանց Հայաստան մուտք գործելու առաջին իսկ րոպեներից: Մեր ցանկությունն է, որպեսզի մեր բաժանորդները եւ մեր երկիր այցելող հյուրերը մշտապես կարողանան կապի մեջ մնալ իրենց դիմավորողների եւ, իհարկե, հարազատների հետ»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: