12:59 | 27.07.17 | Նորություններ | 38126

    Beeline-ը կարդիականացնի լարային ենթակառուցվածքները

    Beeline-ը հայտարարել է Երեւանում եւ մարզերում լարային ենթակառուցվածքների արդիականացման ծրագրի մասին։

    Լայնածավալ նախագիծը կընդգրկի մայրուղային եւ բաժանորդային ենթակառուցվածքների մեծ մասը, իսկ ներդրումների ծավալն առաջիկա երկու տարվա ընթացքում կարող է հասնել մի քանի տասնյակ միլիոն դոլարի։

    Beeline-ում նշել են, որ նախագծի իրականացման համար համագործակցության են հրավիրելու հայաստանյան գործընկերների, որոնք կկարողանան իրականացնել սարքավորումների մոնտաժման աշխատանքները եւ միացումները, օպտիկական ցանցերի անցկացումն ու այլ աշխատանքները։

    Հնարավոր գործընկերների ցանկը կազմելու համար ստեղծվել է  modernization@beeline.am փոստային հասցեն, որին մրցույթին մասնակցել ցանկացող բոլոր տեղական ընկերությունները կարող են ուղարկել իրենց տվյալները։

    «Beeline-ը շարունակում է Հայաստանն ու երկրի բնակիչներին կապի բոլոր տեսակներով ապահովելու գեղեցիկ ավանդույթը։ Մենք շարունակում ենք առաքելությունը, որը սկսել ենք ավելի քան մեկ դար առաջ, եւ այսօր պատրաստ ենք բավականին զգալի ներդրումներ կատարել  ի շահ երկրի ու մեր հաճախորդների։ Մենք շատ ուրախ կլինենք համագործակցել մեր հայ գործընկերների հետ, որպեսզի միասին դարձնենք կյանքը ու կապը Հայաստանում ավելի լավն ու առաջադեմը»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։