WhatsApp մեսենջերն ամեն օր օգտագործողների թիվն անցել է 1 մլրդ-ի սահմանը, իսկ ծառայությունից ամսական օգտվում է 1,3 մլրդ մարդ:
Ընկերությունը հայտարարել է, որ ամեն օր WhatsApp-ով ուղարկվում է 55 մլրդ հաղորդագրություն, 4,5 մլրդ լուսանկար եւ 1 մլրդ տեսանյութ:
Մեսենջերում վերջերս գործարկված WhatsApp Stories ինքնաոչնչացվող ֆայլերի ծառայությունից օգտվողների թիվն անցել է օրական 250 մլն օգտագործողի սահմանը:
Համեմատության համար նշենք, որ օրական նույնքան՝ 250 մլն մարդ է օգտագործում Instagram Stories-ը, եւ 166 մլն մարդ՝ Snapchat-ը:
Հիշեցնենք, որ Facebook-ը գնել է WhatsApp-ը 2014թ. փետրվարին, երբ դրանից ամսական օգտվում էր 450 մլն, իսկ օրական` 350 մլն մարդ: