15:05 | 18.07.17 | Նորություններ | 28826

    Beeline-ն աջակցում է Sevan Startup Summit 2017-ի անցկացմանը

    Beeline-ի աջակցությամբ հուլիսի 24-ից 31-ը տեղի կունենա  «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի երկրորդ ամենամյա Sevan Startup Summit 2017 բիզնես ֆորումը։

    Ֆորումին ներկա կլինի շուրջ 1000 մասնակից:

    «Beeline-ն իր առաքելությունն է համարում օժանդակել ստարտափների եւ նորարար տեխնոլոգիաների զարգացմանը Հայաստանում, իսկ այս սամմիթի աջակցությունը թույլ է տալիս անել այդ երկու գործը միաժամանակ։ Մենք ուրախ ենք այս տարի լինել այս հրաշալի նախաձեռնության աջակիցը, ինչպես նաեւ բարձրորակ ինտերնետ կապ տրամադրել ֆորումի մասնակիցներին։ Վստահ եմ, որ դրական փորձի փոխանակումն ու պոտենցիալ ներդրողների հետ հանդիպումը կոգեշնչի համաժողովի մասնակիցներին։ Համոզված եմ նաեւ, որ նմանատիպ միջոցառումները միայն դրական ազդեցություն են ունենում Հայաստանի տնտեսության վրա՝ փոխելով կյանքը երկրում դեպի լավը»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

    Beeline-ը Sevan Startup Summit 2017 բիզնես ֆորումի գլխավոր աջակիցն է։