ԱՄՆ-ում գործող հայկական ստարտափ Collectly-ն, որը կորպորատիվ օգտատերերի համար մեքենայական ուսուցման լուծմամբ (machine learning) պարտքերի կառավարման համակարգ է, $1,9 մլն սաղմնային ներդրում է ներգրավել:
Ներդրումը գլխավորել է GoAhead Ventures-ը՝ Lightspeed Venture Partners-ի, Index Ventures-ի, WTI-ի, IT-Farm-ի, Cabra.vc-ի, Granatus Ventures-ի, HIVE-ի եւ OnWave Ventures-ի մասնակցությամբ:
TechCrunch-ի հետ զրույցում Collectly-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Լեւոն Բրուտյանը նշել է, որ այսօր ստարտափի ուշադրության կենտրոնում առողջապահության ոլորտն է: Ընկերությունը պատրաստվում է այս ոլորտում խոշոր ծրագիր իրականցնել ԱՄՆ-ում, որի նպատակով թիմը համագործակցում է էլեկտրոնային առողջապահության ամենամեծ բազա տրամադրող երկու ընկերությունների՝ Athena Health-ի եւ DrChrono-ի հետ:
Հիշեցնենք, որ ստարտափը գարնանը մասնակցել էր ամերիկյան ամենահայտնի աքսելերատորներից մեկի`Y Combinator-ի ծրագրին: