17:46 | 13.07.17 | Նորություններ | 30259
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ մինչեւ 2017թ. սեպտեմբերի 30-ը Եվրոպայի մի շարք երկրներում ռոումինգում մուտքային զանգերի եւ «Զանգ Հայաստան» ծառայության միջոցով ելքային զանգերի համար սակագինը կազմում է 55 դրամ/րոպե:
Այդ երկրներն են՝ Ալբանիա, Ավստրիա, Բելգիա, Գերմանիա, Իռլանդիա, Իսպանիայում, Իտալիա, Կիպրոս, Հունաստան, Հունգարիա, Մալթա (Մալթայում «Զանգ Հայաստան» ծառայությունը գործում է միայն «Go Mobile» օպերատորի ցանցում), Մեծ Բրիտանիա, Նիդեռլանդներ, Չեխիա, Պորտուգալիա, Ռումինիա, Ուկրաինա (մուտքային զանգերի եւ «Զանգ Հայաստան» ծառայության շրջանակում առաջարկվող սակագինը գործում է միայն «Vodafone Ուկրաինա» օպերատորի ցանցում) եւ Ֆրանսիա, ինչպես նաեւ՝ Ավստրալիա, Եգիպտոս եւ Իսրայել:
Հնարավոր է նաեւ օգտվել ելքային SMS ծառայությունից՝ 35 դրամով 1 SMS-ի համար, եւ ինտերնետ ծառայությունից ՝ 25 դրամ 1 ՄԲ-ի համար (ծովային նավերում ռոումինգում գտնվելու դեպքում գործում է 65 դրամ/10 ԿԲ սակագինը):
Առաջարկի շրջանակում SMS-ի եւ ինտերնետի համար սակագները գործում են հետեւյալ երկրներում՝ նշված օպերատորների ցանցերում: