Րաֆֆի Գրիգորյանը նշանակվել է ԱՄՆ դեմոկրատական կուսակցության ազգային հանձնաժողովի գլխավոր տեխնոլոգիական տնօրեն (CTO):

Րաֆֆի Գրիգորյանը Twitter-ում հաստատել է իր նշանակումը:


Recode-ի փոխանցմամբ՝ նոր պաշտոնում Րաֆֆի Գրիգորյանը զբաղվելու է տեխնոլոգիական խնդիրների լուծմամբ՝ ապահովելով ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ազգային հանձնաժողովի կիբեր անվտանգությունը: Վերջինի կարիքն առաջացավ հատկապես 2016-ից հետո, երբ հաքերային հարձակումներ կատարվեցին դեմոկրատների դեմ՝ գողանալով նրանց էլհասցեները եւ դրանք տրամադրելով WikiLeaks-ին:

Րաֆֆի Գրիգորյանը Uber ընկերության Առաջատար տեխնոլոգիաների կենտրոնի ինժեներական գծով տնօրենի պաշտոնը լքել էր այս տարվա փետրվարին: Նա Uber-ին միացել էր 2015թ. մարտին։ Մինչ այդ նա զբաղեցնում էր Twitter-ի փոխնախագահի պաշտոնը։

Itel.am-ը 2016թ.հոկտեմբերին Երեւանում զրուցել էր Րաֆֆի Գրիգորյանի հետ։