11:37 | 22.06.17 | Նորություններ | 3505
Twitter-ին պատկանող օգտատերերի օնլայն հեռարձակումների Periscope ծառայությունն այսուհետ հնարավորություն կտա հեռարձակողներին գումար աշխատել իրենց դիտումների հաշվին՝ «սուպեր սրտիկների» օգնությամբ:
Ծառայությունում գործող օնլայն խանութից օգտատերերը հնարավորություն կունենան գնել 99 ցենտից մինչեւ $100 արժողությամբ վիրտուալ փողեր, ապա փոխանակել դրանք տարբեր արժեք ունեցող «սուպեր սրտիկների» հետ:
Երբ օգտատերը ցանկանա հեռարձակման հեղինակին իր սերն արտահայտել, կարող է ուղարկել սրտիկները, որոնք սովորական սրտիկներից շատ ավելի տեսանելի են:
Ամենաթանկ սրտիկն ուղարկելու դեպքում այն ուղարկողը կստանա առավելագույն ուշադրություն. գույնզգույն անիմացիան եւ օգտատիրոջ ավատարը տեսանելի կլինի հեռարձակմանը բոլոր հետեւողներին:
Օնլայն խանութում ծախսված գումարը հետևյալ կերպ է բաշխվելու՝ 30%-ը կստանա App Store-ը կամ Google Play-ը: Մնացած գումարի 30%-ը՝ կհասնի Twitter-ին, իսկ 70%-ը՝ հեռարձակման հեղինակին: Երբ հավաքված գումարը հատի $175-ի շեմը, այն հնարավոր կդառնա փոխանակել իրական գումարի հետ:
Նոր գործառույթն արդեն հասանելի է ԱՄՆ-ի օգտատերերին եւ շուտով տարածում կստանա մյուս երկրներում: