11:11 | 21.06.17 | Նորություններ | 9954

    Startup Wise Guys աքսելերատորը Երեւանում կհանդիպի ՀՀ ստարտափներին

    Հունիսի 27-ին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում հայաստանյան ստարտափները հնարավորություն կստանան մասնակցել ներդրումային եւ մենթորային օրվա, որը կազմակերպում են էստոնական Startup Wise Guys աքսելերատորը, Փարիզում տեղակայված Startdoon նախաձեռնությունը եւ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը՝  smartgate.vc-ի եւ Inapptics-ի աջակցությամբ:

    Ներդրումային եւ մենթորային օրվա նպատակն է գտնել լոկալ սաղմնային փուլում գտնվող ստարտափներ, որոնք ցանկանում են գնալ գլոբալ շուկա եւ սկսել իրենց բիզնեսը:

    Նախապես ընտրված հայկական 10 ստարտափ մենթորների եւ փորձագետների հետ կաշխատի իրենց պրոդուկտի զարգացման պլանի, շուկայի ռազմավարության, pitch deck-ի վրա: Նույն օրը երեկոյան կանցկացվի Pitch Battle, որին մասնակցած ստարտափները կստանան հնարավորություն՝

    -ավելի հեշտ կարգով մասնակցել Ռիգայում կայանալիք Startup Wise Guys-ի եռօրյա միջոցառմանը, որը կներառի մենթորինգ, ներդրումային հանդիպումներ եւ այլն,

    -անվճար ուղեգիր 2018թ. փետրվարին Ռիգայում կայանալիք TechChill տեխնոլոգիական միջոցառմանը:

    Startup Wise Guys-ն արդեն ընդունում է հայտեր իր աքսելերացիոն ծրագրի նոր ռաունդի համար, որը կմեկնարկի Ռիգայում սեպտեմբերի 18-ին: Վերջնաժամկետը հուլիսի 9-ն է: Հիշեցնենք, որ աքսելերացիոն ծրագրի վերջին ռաունդի շրջանավարտ է նաեւ հայաստանյան Inapptics ստարտափը:

    Itel.am-ն այս տարի Ռիգայում մասնակցել էր TechChill 2017-ի լուսաբանմանը: