17:46 | 15.06.17 | Նորություններ | 20814

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Ֆիլհարմոնիկն ամփոփել են համերգաշրջանի գործունեությունը

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հանդիպել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ստեղծագործական խմբի հետ՝ ամփոփելու 2016-2017թթ. համերգաշրջանի գործունեությունը:

2016-2017 թթ. նվագախմբի համերգաշարը եղել է խիտ: Առավել առանձնահատուկ  է եղել սեպտեմբերին կազմակերպված՝ Արցախի Ակախության 25-ամյակին նվիրված համերգը: Համերգաշրջանը հետաքրքիր է եղել նաեւ նորարարությամբ. «Շելկունչիկ»-ի նոր՝ 3D ձեւաչափի ներկայացմամբ:

«Ձեր քրտնաջան աշխատանքի արդյունքն ակնհայտ է. ունեք կատարողական բարձր արվեստ եւ ոչ թե պարզապես ստեղծագործում եք, այլ ձեւավորում եք ճաշակ եւ կրթում սերունդներ: Ուրախ եմ տարիների մեր համագործակցության եւ այդ գործընթացին որոշակիորեն մասնակցություն ունենալու համար: Շարունակեք նույն ոգով ու եռանդով»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: