16:13 | 05.06.17 | Նորություններ | 10060

    Sevan Startup Summit-ի շրջանակում առողջ ապրելակերպի ստարտափները կպարգեւատրվեն

    Հուլիսին կայանալիք Sevan Startup Summit 2017-ի շրջանակում սննդի եւ առողջ ապրելակերպի ոլորտի ստարտափները կարող են շահել $2500:

    Համաժողովի շրջանակում Art Lunch-ը կանցկացնի մրցույթ սննդի եւ առողջ ապրելակերպի հետ կապված ստարտափների միջեւ՝ Art Lunch Battle։ Հաղթողը կընտրվի Art Lunch-ի կողմից՝ հուլիսի 28-ին:

    «Art Lunch-ը միշտ էլ կարեւորել է սննդի որակն ու սպասարկման ոլորտը։ Մենք ցանկանում ենք ամեն ձեւ խրախուսել ոլորտի նորարարներին եւ հուսով ենք, որ սահմանված մրցանակը կօգնի նրանց չհանձնվել։ Sevan Startup Summit-ը մեծ դռներ է բացում բոլոր նրանց առջեւ, ովքեր հավատում են իրենց ուժերին,- նշել է ընկերության հիմնադիր Բակուր Մելքոնյանը:

    Sevan Startup Summit 2017-ը կանցկացվի հուլիսի 24-31-ը։ Մասնակցության հայտերն ընդունվում են մինչեւ հունիսի 20-ը։